National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
25.06.2012
Հովիկ Աբրահամյանի անունով շարունակվում են ստացվել շնորհավորական նամակներ
1 / 1

Հովիկ Աբրահամյանի անունով շարունակվում են ստացվել շնորհավորական նամակներ` ՀՀ Ազգային ժողովի նախագահ վերընտրվելու կապակցությամբ:  Մասնավորապես խորհրդարանի ղեկավարին իրենց շնորհավորանքներում հաջողություն եւ արգասաբեր գործունեություն են մաղթել Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Անատոլի  Ռուբինովը եւ Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն, Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Կայրատ Մամին եւ Մեջլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը, Ռումինիայի Սենատի նախագահ Վասիլե Բլագան եւ Պատգամավորների Պալատի նախագահ Ռոբերտա Ալմա Անաստասեն, Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի նախագահ Մուհամադ Ջիհադ ալ-Լահհամը, Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային ժողովի նախագահ Մուհամմադ Ահմադ ալ-Մուռը, Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Պավոլ Պաշկան, Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրին, Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն, Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Միրոսլավա Նեմցովան, Կուբայի Հանրապետության Ժողովրդական իշխանության ազգային վեհաժողովի նախագահ Ռիկարդո Ալարկոնա դե Կեսադան, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթը, Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը, Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Մարիան Լոպուն, Լիտվայի Հանրապետության Սեյմի նախագահ Իրենա Դյագուտյենեն, Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գրեգոր Վիրանտին, Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Լորան Մոզարը, Լեհաստանի Սեյմի Մարշալ Եվա Կոպաչը,   բազմաթիվ միջազգային ու դիվանագիտական կառույցների,  տարբեր կազմակերպությունների ղեկավարներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am